Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

«Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013»

«Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013»
11.10.2013 | 11:22

Այսօր առավոտյան «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մեկնարկում է «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» 4-րդ տարածաշրջանային, բազմաբնույթ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի
շրջանակներում առաջին անգամ մեր երկրի ցուցահանդեսային պատմության մեջ կիրականացվի համտես-մրցույթ:
Ցուցահանդեսի շրջանակներում սննդարդյունաբերության ոլորտի ընկերությունները ներկայացնելու են իրենց արտադրանքը՝ առանց նշելու արտադրողի և ապրանքանիշի անունը։
Այցելուները հնարավորություն կունենան համտեսելու և անաչառ գնահատելու իրենց դուր եկած մթերքը: Այնուհետև հատուկ համարներով, համապատասխան թերթիկների վրա այցելուները կքվեարկեն: Ցուցահանդեսի ավարտին կամփոփվեն արդյուքները և առավելագույն քվե ստացած մասնակիցը կարժանանա «Համազգային ընտրություն» մրցանակին: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Պրոմ էքսպո» ընկերությունը:

Դիտվել է՝ 3213

Մեկնաբանություններ